տուն Հասարակություն Իրավական ՍԴ-ն այսօր կորոշի Հրայր Թովմասյանի հարցով ԱԺ դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցը

ՍԴ-ն այսօր կորոշի Հրայր Թովմասյանի հարցով ԱԺ դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցը

315
0

Սահմանադրական դատարանն այսօրվա աշխատակարգային նիստում կորոշի Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Ազգային ժողովի դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցը: Այս մասին հայտնում է «Ազատությանը»՝ հղում անելով ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը։

Ազգային ժողովի որոշումը դատարանը ստացել էր անցած երկուշաբթի օրը, այն ուղարկվել էր դատավորներին՝ ուսումնասիրության։ Այսօր, ըստ Էդգար Ղազարյանի, վերջնաժամկետն է, երբ դատարանը պետք է որոշում կայացնի՝ կա՛մ ընդունի դիմումը վարույթ, կա՛մ այն մերժի։

Խորհրդարանի ընդունած որոշման հիմքում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննության ընթացքում Հրայր Թովմասյանի կատարած, իշխանական խմբակցության կարծիքով՝ առերևույթ էական կարգապահական խախտումներն են:

Սահմանադրական դատարանի նախագահն իր հետագա պաշտոնավարման շուրջ սկսված գործընթացը քաղաքական է որակում, նախաձեռնության հեղինակ իշխանական «Իմ քայլը» խմբակցությունը պնդում է՝ այն իրավական է։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here