տուն Լուրեր Սարգսյան — Ալիև հանդիպումից առաջ Քերին անդրադարձել է ղարաբաղյան հիմնահարցին

Սարգսյան — Ալիև հանդիպումից առաջ Քերին անդրադարձել է ղարաբաղյան հիմնահարցին

191
0

url

Վիեննայում այսօր կայանալիք Հայաստաի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից առաջ, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ ԱՄՆ-ն ուշադիր հետևում է և աշխատում է կողմերի հետ ղարաբաղյան հակամարտության լուծումը գտնելու համար: Քերին այս հայտարարությունն արել Թուրքիայի վարչապետ Ահմետ Դավութօղլուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Հաղորդում է Trend գործակալությունը:

«Մենք փորձում ենք աշխատել տեղում մեր դեսպանների հետ, որոնք գտնվում են իրադարձությունների և նախաձեռնությունների կիզակետում, և շարունակում ենք ադ գործընթացը»,- ասել է Քերին: Նրա խոսքերով` ԱՄՆ-ն կոչ է անում առաջընթաց արձանագրել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցում, և, իր հերթին, շարունակելու են առաջ շարժվել այս ուղղությամբ: Քերին նաև հավելել է, որ հեռախոսազրույցներ է ունեցել երկու երկրների նախագահների հետ:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here