տուն Քաղաքական Միջազգային Սանտա Կլաուսները տեսախցիկների առաջ թալանել են Ալբանիայի մայրաքաղաքի ոսկերչական խանութներից մեկը (տեսանյութ)

Սանտա Կլաուսները տեսախցիկների առաջ թալանել են Ալբանիայի մայրաքաղաքի ոսկերչական խանութներից մեկը (տեսանյութ)

160
0

27024704.565672.1213

Ինչպես գրում է The Guardian-ը, Սանտա Կլաուսի շորերով խումբը թալանել է Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայի ոսկերչական խանութներից մեկը։ Լավագույն ոստիկանները լծված են խմբի հայտնաբերման գործին։

Արտաքին տեսախցիկները նկարահանել են հարձակման ընթացքը։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են խանութը փակելուց րոպեներ առաջ, Սանտա Կլաուսի շորեր հագած զինված անձիք ներխուժել խանութ։ Սպառնալով հրազենով՝ հարձակվողներն իրենց ուսապարկերը լցրել են ոսկերչական իրերով և հեռացել։ Խանութի տերն ու նրա տիկինը չեն տուժել։

Ավելի ուշ, այն մեքենան, որով հարձակվողները հեռացել էին, հայտնաբերվել էր վառված վիճակում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here