տուն Աշխարհ Ռուսաստանում կորոնավիրուսի պատվաստանյութի կլինիկական փորձարկումներն ավարտական փուլում են. ТАСС

Ռուսաստանում կորոնավիրուսի պատվաստանյութի կլինիկական փորձարկումներն ավարտական փուլում են. ТАСС

330
0

Ռուսաստանում կորոնավիրուսի պատվաստանյութի կլինիկական փորձարկումներն ավարտական փուլում են:

Ինչպես հաղորդում է ռուսական ТАСС լրատվական գործակալությունը, կամավորների առաջին խումբը, որի վրա փորձարկվել է պատվաստանյութի անվտանգ ու տանելի լինելը, անհրաժեշտ լաբորատոր հետազոտություններից հետո հոսպիտալից դուրս կգրվի հուլիսի 15-ին: Երկրորդ խմբի կամավորները, որոնց օգնությամբ բժիշկները ստուգում են պատվաստանյութի արդյունավետությունն ու իմունոգենությունը, երկրորդ չափաբաժինը հուլիսի 13-ին կստանան:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ պատվաստանյութի փորձարկմանը մասնակցող բոլոր կամավորներն էլ իրենց լավ են զգում, նրանց մոտ ինքնազգացողության հետ կապված գանգատներ, բացասական ներգործության դրսևորումներ և անցանկալի նշաններ ի հայտ չեն եկել: