տուն Քաղաքական Միջազգային Ռուսաստանում կընդունեն Ուկրաինայի ժողովրդի մայիսի 25-ի ընտրությունը. Պուտին

Ռուսաստանում կընդունեն Ուկրաինայի ժողովրդի մայիսի 25-ի ընտրությունը. Պուտին

121
0

363294_Vladimir-Putin

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել , որ Ռուսաստանում հարգանքով կվերաբերվեն Ուկրաինայի ժողովրդի որոշմանը նախագահական ընտրության ժամանակ: Այս մասին նա ասել է Սանկտ-Պետերբուրգում ընթացող խորհրդաժողովի ժամանակ: Հաղորդում է Interfax գործակալությունը:

«Մենք հասկանում ենք և տեսնում, որ Ուկրաինայում մարդիկ ցանկանում են, որպեսզի երկիրը դուրս գա այս երկարատև ճգնաժամից: Մենք նույնպես ցանկանում ենք, որպեսզի վերջ ի վերջո հաստատվի ինչ-որ հանգստություն, մենք հարգանքով կմոտենանք Ուկրաինայի ժողովրդի ընտրությանը», — ասել է Պուտինը` նշելով, որ Մոսկվան պատրաստ է համագործակցել Ուկրաինայի նոր իշխանությունների հետ, որոնք կձևավորվեն ընտրություններից հետո: