Ռուսաստանը դատապարտում է այն խաղաղ բնակչության դեմ հանցագործություններն ու բռնության գործողությունները, որոնք տեղի են ունենում Սիրիայում, մասնավորապես՝ հայերի նկատմամբ։ Այս մասին ասվում է ՌԴ արտգործնախարարության կողմից տարածված հայտարարության մեջ։
Նշվում է, որ մարտի 21-ին «Ալ-Կաիդայի» հետ կապ ունեցող ծայրահեղական խմբավորումները հարձակում են սկսել Թուրքիայի հետ սահմանակից Քեսաբ քաղաքի վրա, որի բնակչության մեծ մասը հայեր են։ Նրանք լքել են իրենց բնակավայրերը, իսկ Քեսաբի գրավումը մեծ արձագանք է առաջացրել ամբողջ աշխարհի հայերի շրջանում։
Այս կապակցությամբ ՌԴ արտգործնախարարությունում կարծում են, որ «ծայրահեղականների ակտիվությունն ուղղված է նաև Սիրիայից քիմիական զենքի դուրս բերմանը»։