Այն ինչ տեղի է ունենում Ուկրաինայում՝ շատ ուղիղ ձևով կապ ունի Հայաստանի և Հայաստանում ստեղծված իրավիճակի հետ: Ինչպես հայտնի է, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինա ներխուժումը հիմնավորում է նրանով, որ ռուսական կողմը փորձում է ապահովել իր ռազմական օբյեկտների անվտանգությունը, որոնք, վերջին ժամանկներում, հաճախ են «սպառնալիքներ ստանում»:
Հայաստանի հետ այս իրավիճակը կապ ունի այնքանով, որ մեր երկրում ևս կան ՌԴ ռազմաբազաներ, որոնց «անվտանգությունը» Ռուսաստանը իր ուզած ժամանակ կարող է ապահովել: Ուկրաինայում տիրող իրավիճակը ցույց է տալիս, թե որքան խոցելի է դարձել Հայաստանը և ով է իրական որոշողը մեր երկրում: Փաստորեն, կարելի է համոզված ասել, որ եթե Հայաստանում որևէ իրավիճակ փոխվի և իշխանության գան ՌԴ համար անցանկալի ուժեր, ապա Ռուսաստանը կփորձի ապահովել իր ռազմաբազաների «անվտանգությունը» և, հնարավոր է, Հայաստանն էլ հայտնվի Ղրիմի իրավիճակում:
Ուկրաինայում կատարվող իրադարձությունները հայկական կողմին ևս մեկ անգամ պետք է մտորելու տեղիք տան: Պետք է հասկանալ, թե որքանով է անվտանգ Վլադիմիր Պուտինի «բարեկամությունը» մեզ համար և ինչպես կարելի է գտնել ճանապարհներ, որոնք հնարավորություն կտան մեզ խուսափել Ուկրաինայի դեպքերի կրկնությունից:
Բորիս Մուրազի