Մոսկվայի Բասմանի շրջանի դատարանը Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովի նկատմամբ հեռակա կարգով կալանքի որոշում է ընդունել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Այսպիսով, դատավոր Նատալյա Մուշնիկովան բավարարել է ռուսական հետաքննիչների միջնորդությունը:
«Մոտակա օրերին ՌԴ քննչական կոմիտեն այս որոշման իրականացման համար անհրաժեշտ բոլոր հանձնարարականները կտա իրավապահ մարմիններին», — նման հայտարարություն է տարածել դատարանի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը:
Համանման որոշում ռուսական դատարանի կողմից կայացվել էր նաև անցյալ շաբաթ: Այս անգամ կալանքի թույլտվություն էր տրվել Դնեպրոպետրովսկի մարզի նահանգապետ Իգոր Կոլոմոյսկու նկատմամբ, ով Ուկրաինայի հարավ-արևելքում տեղի ունեցող իրադարձությունների առիթով ՌԴ-ում հարուցված քրեական գործի երկրորդ մեղադրյալն է: Ավակովի ու Կոլոմոյսկու նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել:
Վերջիններս, իրենց հերթին, արդեն հայտարարել են, որ իրենց նկատմամբ ռուս քննիչների քայլերն իրենց ամենևին չեն անհանգստացնում: