ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նախօրեին անսպասելիորեն զանգահարել է Նյու Յորքի հյուրանոցում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռուհանիին։ Այս մասին Օբաման հայտնել է ուրբաթ օրը կայացած հեռախոսազրույցից հետո։
Սա առաջին նման զրույցն է վերջին մի քանի տասնամյակի ընթացքում։ Օբաման հայտնել է, որ իրենք քննարկել են Իրանի միջուկային ծրագիրը։ ԱՄՆ նախագահը հույս է հայտնել, որ կողմերը բանակցությունների ընթացքում կկարողանան գտնել Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի համապարփակ լուծում։ Օբաման նաև տեղեկացրել է, որ ԱՄՆ-ն Իրանի հետ կապված իր գործողությունները համաձայնեցնելու է իր դաշնակցի՝ Իսրայելի հետ։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։
NBC հեռուստաալիքի տվյալներով՝ նախագահ Ռուհանին շփոթմունքի մեջ է եղել, երբ իմացել է հեռախոսազանգի մասին։ Այն տևել է մոտ 10 րոպե, նախագահները զուցել են առանց թարգմանչի։