«Օսկարի» մրցանակաբաշխությունից առաջ Լոս Անջելեսում տեղի է ունենում «Ոսկե մորի» մրցանակաբաշխությունը։ Դրանք շնորհվում են այն դերասաններին և ֆիլմերին, որոնք առավել շատ բացասական կարծիքներ են հավաքել անցած տարվա ընթացքում։
Այս տարի վատագույն ֆիլմի «տիտղոսին» հավակնում են «Մեր դարաշրջանից հետո», «Համադասարանցիներ 2», «Միայնակ ռեյնջեր», «Մեդեյայի ծննդյան տոները», «Մուվի 43»։ Վատագույն դերասան այս տարի կարող է դառնալ Ջոնի Դեփը, ով խաղացել է «Միայնակ ռեյնջեր» ֆիլմում։ Այս անվանակարգի թեկնածուների շարքում է նաև Էշթոն Քաթչերը Սթիվ Ջոբսի մասին ֆիլմում խաղացած դերի համար։
Վատագույն դերասանուհի անվանակարգում հավակնորդների ցուցակում են Հելի Բերի (Մուվի 43), Սելենա Գոմեսը (Փախանք), Լինդսի Լոհանը (Կանյոն) և այլն։
Տեղեկացնենք, որ այս մրցանակաբաշխությունը սկսել է անցկացվել 1980 թվականին։