տուն Լուրեր Պուտինն ու Սարգսյանը եղել են Ծիծեռնակաբերդում

Պուտինն ու Սարգսյանը եղել են Ծիծեռնակաբերդում

213
0

vladimir-putin-sezh-sargsyan

Հայաստանի նախագահի պաշտոնական կայքը հայտնում է, որ Գյումրիից ժամանելով Երեւան, մինչեւ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սարգսյանի հետ եղել է Ծիծեռնակաբերդում՝ հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում: Պուտինը ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Ցեղասպանության զոհերի հիշատակին տուրք մատուցելուց հետո, Վլադիմիր Պուտինը հուշահամալիրի Հիշողության պուրակում ջրել է դեռևս 2001թ. ՀՀ իր պաշտոնական այցի ժամանակ տնկած եղևնին:

 

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը Սերժ Սարգսյանին և Վլադիմիր Պուտինին հանձնել է 1915թ. ցեղասպանությունից փրկված հայերին օգնելու համար բարեգործական նպատակներով Պետրոգրադում թողարկված մեդալի ոսկե կրկնօրինակները:

 

Մեդալի վրա Ռուսական կայսրության զինանշան երկգլխանի արծվի և հայկական ավանդական խաչի պատկերներն են՝ հետևյալ գրությամբ. «Ռուսք առ հայս ի ժամու փորձանացս»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here