տուն Լուրեր ՊՆ շենքում պայթուցիկ սարքի առկայության մասին ահազանգը կեղծ է եղել

ՊՆ շենքում պայթուցիկ սարքի առկայության մասին ահազանգը կեղծ է եղել

138
0

15618-472x265

Հուլիսի 6-ին, ժամը 10.26-ին ահազանգ է ստացվել, որ պայթուցիկ սարքեր են տեղադրված Երևանի «Մուրացան» կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում և ՀՀ ՊՆ շենքում՝ նախարարի սենյակում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարար ջոկատը, ՃԿԿ ԱԻ արձագանքման և ՃԿԿ օպերատիվ խմբերը:

Տեղանքի զննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:

Հուլիսի 6-ին, ժամը 11.28-ին ահազանգ է ստացվել, որ պայթուցիկ սարք է տեղադրված Երևանի Ա. Խաչատրյան փողոցի 6-րդ շենքի բնակարաններից մեկում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Տեղանքի զննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել: