Իսպանական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին պատմել է, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել թիմի խաղում նոր գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոյի ղեկավարությամբ:
«Որքան շատ խաղային սխեմաներ ունենանք, այնքան ավելի լավ: Որոշ դեպքերում անհրաժեշտ է տիրել գնդակին և վերահսկողության սահամնել դաշտում, իսկ որոշ դեպքերում` նախընտրելի է «կայանել ավտոբուսն» ու խաղալ հակագրոհներով: Մենք ունենք արագ ֆուտբոլիստներ և լավ փոխանցումներ կատարողներ», — նշել է արգենտինացին: Այս մասին հաղորդում է իսպանական AS-ը: