Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն
հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 2020
թվականի մարտի 16-ի №298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման
հավելվածի 20-րդ կետով, հաշվի առնելով Պարետի՝ 2020 թվականի մարտի 20-ի
№Ց/17- 2020 ցուցումը և 2020 թվականի մարտի 31-ի №27 որոշումը, ինչպես նաև
Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական
մարմնի ղեկավարի 04.04.2020թ. N 789-Ա, 08.04.2020թ. N 687-Ա, N 865-Ա, N 868-Ա և
N 879-Ա, 09.04.2020թ. N 887-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի ապրիլի 6-
ից 8-ը, 9-ին և 10-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված
արձանագրությունները՝
1. Վեց ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի
(սուպերմարկետների) գործունեության ծավալումը՝
1) «ՇՈԿՈ» ՍՊԸ՝ ք. Երևան, Արցախի 8/101.
2) ՏԱԹԵՎԻԿ ԽԱՄՈՅԱՆ Ա/Ձ՝ ք. Երևան, Արցախի 14/20.
3) ԴԱՎԻԹ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Ա/Ձ՝ ք. Երևան, Արցախի 14/20.
4) «ՆՈՐ ԶՈՎՔ» ՍՊԸ՝ ք.Երևան, Ազատության 11/78.
5) «ԷՎՐԻԿԱ ԳՐՈՒՊ» ՍՊԸ՝ ք.Երևան, Բաբայան 36/96.
6) «ԱԳԱՐԱԿԻ ՊՂՆՁԱ-ՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԲԸ՝ Սյունիքի մարզ,
ք. Ագարակ, Գ. Նժդեհի 7:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի
տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին՝ ապահովել տնտեսվարողներին
սույն որոշման մասին տեղեկացումը։
3. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։
4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Արման Սարգսյանին՝
ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ
ամբողջական վերահսկողությունը։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
ՀՀ Կառավարություն