տուն Լուրեր Բլոգ Պատկերացնո՞ւմ եք, որ Սամվել Ալեքսանյանի հետ միասին բռնել ենք` «Հայաստանը Եվրոպա է»...

Պատկերացնո՞ւմ եք, որ Սամվել Ալեքսանյանի հետ միասին բռնել ենք` «Հայաստանը Եվրոպա է» պլակատը. Ստյոպա Սաֆարյան

279
0

styopaԵրևանի ավագանու անդամ Ստյոպա Սաֆարյանը ֆեսբուքյան իր էջում գրել է.

«Ուկրաինայի ինքնիշխանությանը, ինքնիշխան որոշումներին եւ եվրոպական հեռանկարին հավատացող երեք քաղաքական ուժեր` «ՈւԴԱՐ», «Բատկեւշչինա» եւ «Ազատություն», որոնցից առաջին երկուսը նաեւ Եվրոպայի ժողովրդական կուսակցության անդամ են, բազմահազարանոց ցույց են անցկացրել Կիեւում: “Украина — это Европа”, “Юле — волю”, “Долой московских оккупантов” ցուցապաստառներով նրանք իրենց վերաբերմունքն են արտահայտել ներկա իրավիճակի, ռուսական ճնշումների ու երկրի ապագայի հանդեպ: Ամենամեծ մղձավանջի դեպքում էլ չեմ պատկերացնում, որ Հայաստանից ԵԺԿ անդամ երեք կուսակցությունները` «Ժառանգությունը», ՀՀԿ-ը, ՕԵԿ-ը, որ հռչակագրով խոստացել են Հայաստանը մերձեցնել Եվրոպային, ուկրաինական քաղաքական ուժերի հանգույն այսօր միասին փողոց դուրս գան նույնատիպ կարգախոսներով… Չէ, բայց պատկերացնո՞ւմ եք, որ, օրինակ ես եւ Սամվել Ալեքսանյանը միասին բռնել ենք` «Հայաստանը Եվրոպա է» պլակատը ու վանկարկում ենք` «Ազատություն Շանթին», իսկ ՀՀԿ խմբակցության պատամավորները գոչում են` “Долой московских оккупантов”… Ցավոք, ես էլ չեմ պատկերացնում, իրավացի եք…»

Կից նյութն` այստեղ :

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here