տուն Քաղաքական Հայաստան Չի լինելու 2016 թվականի ապրիլյան պատերազմի կրկնություն. ԱԳՆ

Չի լինելու 2016 թվականի ապրիլյան պատերազմի կրկնություն. ԱԳՆ

303
0

Այսօր արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հարցերի հանձնաժողովի նիստին ասաց, որ բանակցային գործընթացում մենք ունենք մեր նպատակներն ու սկզբունքները:

Մնացականյանը նկատում է, որ զիջումների ճանապարհով մեր բանակցությունները չեն գնալու: 

Զոհրաբ Մնացականյանն ասաց. «Եթե դուք կարծում եք, որ մեր դիրքորոշումը իրենք միանշանակ են ընդունել, ապա սխալվում եք: Գործընթացը իրապես բարդ է: Այսօրվա իրականությունը թույլ է տալիս հստակ շարունակել բանակցային գործընթացը՝ թույլ չտալով որևէ խախտում ստատուսի և անվտանգության հարցում»:

«Չի լինելու 2016 թվականի ապրիլյան պատերազմի կրկնություն, չեն լինելու 1991-94 թթ. ռազմական գործողությունները»,- ընդգծեց Զոհրաբ Մնացականյանը:

Հայկ Մագոյանը