Երևանի «Հաղթանակ» զբոսայգու մոտից շուրջ երկու տասնյակ քաղաքացիներ այսօր երթով շարժվել են դեպի Ուկրաինայի դեսպանություն` իրենց համերաշխությունը հայտնելու Ուկրաինայի ժողովրդին:
Երթի մասնակիցները պարզել են պաստառներ` «Ուկրաինայում Մարտի 1 է», «Յանուկովիչի ռեժիմի անկումը Սերժիկի ռեժիմի տապալման սկիզբն է», We all are in Maidan, Putin, go home from Kiev գրություններով: