Ռուսաստանի զինված ուժերը ներխուժել են Ուկրաինայի տարածք, իսկ հարձակումն իրականացվում է մի քանի ուղղություններով։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի օգնական Զորյան Շկիրյակը։
«Պետք է նշել, որ տեղի է ունեցել ՌԴ ԶՈՒ լայնածավալ ներխուժում Ուկրաինայի տարածք։ Այն տեղի է ունենում մի քանի ուղղություններով։ Այսօր Ռուսաստանի ԶՈՒ գլխավոր շտաբը ցանկանում է մասնատել հակաահաբեկչական օպերացիայի զորքերին, որպեսզի վերահսկողության տակ առնի Դոնբասի բնակավայրերը», — ասել է նա։
Երեկ զինված ուժերի ակտիվությունը հաստատել է նաև ԱՄՆ պետքարտուղարությունը։