տուն Քաղաքական Միջազգային Ութնյակը որոշում է կայացրել դադարեցնել Ռուսաստանի անդամակցությունը․ Ֆրանսիայի արտգործնախարար

Ութնյակը որոշում է կայացրել դադարեցնել Ռուսաստանի անդամակցությունը․ Ֆրանսիայի արտգործնախարար

127
0

G8_Leaders_casual__2593495a

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբյուսն այսօր հայտարարել է, որ «Մեծ ութնյակի» մաս կազմող յոթ երկրները, բացի Ռուսաստանից, որոշում են կայացրել այդ կազմակերպությանը վերջինիս անդամակցության դադարեցման մասին։

«Ինչ վերաբերում է G8-ին, այսպես ասած մեծ տերությունների միջև երկխոսության քաղաքական այս ձևաճափին, ապա մենք որոշում ենք կայացրել դադարեցնելու Ռուսաստանի անդամակցությունը դրան», Europe 1 ռադիոալիքին ասել է Ֆաբիուսը՝ տեղեկացնելով, որ յոթնյակի անդամ երկրները այսօր երեկոյան հանդիպում են անցկացնելու առանց Ռուսաստանի մասնակցության։

Հիշեցնենք, որ Ղրիմում զորք մտցնելու Ռուսաստանի որոշումից հետո յոթնյակը որոշում էր կայացրել դադարեցնել Սոչիում մեծ ութնյակի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները։