տուն Սպորտ ՈւԵՖԱ-ն դեմ չէ 2022-ի ձմռանն աշխարհի առաջնության անցկամանը

ՈւԵՖԱ-ն դեմ չէ 2022-ի ձմռանն աշխարհի առաջնության անցկամանը

357
0

fffffff

Հայտնի է, որ անցած տարի ՖԻՖԱ-ի որոշմամբ 2022 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացումը վստահվել է Կատարին: Սակայն այդ որոշումից անմիջապես հետո ի հայտ եկավ լուրջ խնդիր. ամռանն արաբական այդ երկրում ջերմաստիճանը երբեմն գերազանցում է 50 աստիճանը, ինչն անհնար է դարձնում ֆուտբոլային հանդիպումների անցկացումը:

ՈւԵՖԱ-ում այս հարցը երեկ քննարկման է հանվել, և եվրոպական այդ մարզական կառույցում դեմ չեն, որպեսզի առաջնությունն անցկացվի ձմռանը: Դուբրովնիկում կայացած նիստի արդյունքների մասի հայտնել է ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին, ով նշել է, որ վերջնական որոշումը պետք է կայացնի ՖԻՖԱ-ն:

Սպասվում է, որ ՖԻՖԱ-ն աշարհի առաջնության անցկացման ժամկետների փոփոխության մասին որոշում կկայացնի գործադիր կոմիտեի նիստի ժամանակ, որը կկայանա այս տարվա հոկտեմբերին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here