«Բարձրագույն կրթության և գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով ԱԺ լսումներից հետո, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը պատասխանեց լրագրողների հարցերին:
Արայիկ Հարությունյանն ասաց, որ ինքն անպայման կմասնակցի ապրիլի 5-ին կայացնալիք Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին:
Լրագրողի այն հարցին, թե արդյոք դպրոցներն ու բարձրագույն ուսումնական հաստատությունները ներգրավված կլինեն հանրաքվեի ընտրական գործընթացներին, նախարար Հարությունյանն ասաց, որ նախորդ երկու ընտրությունների փորձն արդեն կա: Նախարարն անհասկանալի է համարում նման հարցադրումները: Ամեն ինչ հանրապետականների հետ կապելու, նմանեցնելու միտումը Արայիկ Հարությունյանը անտրամաբանական է համարում:
«Որևէ բուհ, որևէ դպրոց ընտրական գործընթացին ներգրավված չէ, չի եղել և չի լինի»,- իր խոսքը եզրափակեց ԿԳՄՍ նախարարը:
Հայկ Մագոյան