տուն Լուրեր Որպես կանոն` ՍԴ-ի որոշումը համարժեք է իշխանությունների որոշումներին.ԱԺ պատգամավոր

Որպես կանոն` ՍԴ-ի որոշումը համարժեք է իշխանությունների որոշումներին.ԱԺ պատգամավոր

202
0

anujk

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը ՀայՌուսգազարդի բաժնետոմսերի վաճառքի հետ կապված որոշումը համարում է հակասահմանադրական: Պատգամավորի կարծիքով ԱԺ ներկայացված համաձայնագրում կան մի շարք կետեր, որոնք հակասահմանադրական են և հակափաստարկներ այս առումով բերելը անհնար է.««Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը այսօր հայտարարություն է տարածել, որտեղ անդրադարձել է նաև Սահմանադրական դատարանի հակասահմանադրական որոշմանը: Սա առաջին անգամը չէ, երբ մենք համոզվում ենք, որ Սահմանդրական դատարանը անաչառ չէ և ինքը ի վիճակի չէ քննելու խնդիրները՝ Սահմանադրությունից ելնելով: Որպես կանոն, Սահմանադրական դատարանի որոշումը համարժեք  է իշխանությունների որոշումներին»,- ասաց պատգամավորը AraratNews.am լրատվականի թղթակցի հետ զրույցում: Պատգամավորի կարծիքով չի կարող սահմանդրական համարվել մի համաձայնագիր, որտեղ կան բազմաթիվ կետեր, որոնք չեն համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը: Նա նկատեց, որ ԱԺ բերված համաձայնագրով ռուսական կողմը ստանում է բացարձակ մենաշնորհ, որը չի օգտագործվելու ի նպաստ մեր երկրի: Պատգամավորը նաև նկատեց, որ որևէ կերպ այս համաձայնագիրը չի կարող փոփոխությունների ենթարկվել մի քանի տասնամյակ, որը ևս համձայնագրի պահանջներից մեկն է: «Ցավում եմ, սակայն կարծում եմ, որ ԱԺ մեծամասնությունը կընդունի այս համաձայնագիրը: Մի բան հաստատ է, այս համաձայնագիրը ծերից ծեր վիճակրելի է»,- ասաց Խաչատուր Քոքոբելյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here