Ավստրալիական լրատվամիջոցները հաղորդում են, որ մալայզիական Boeing անհետացած ինքնաթիռի «սև արկղերը» կրկին սկսել են ազդանշան տալ Հնդկական օվկիանոսում։ Ավստրալիայի զինված ուժերի նախկին հրամանատար Անգուս Հյուսթոնը հայտնել է, որ փրկարարական նավերին հաջողվել է ձայնագրել երկու ազդանշան՝ 5 և 7 րոպե տևողությամբ։
26 երկրների մասնակցությամբ որոնողական աշխատանքներն, առայժմ, չեն տվել ոչ մի արդյունք։ Ավելի քան մեկ ամիս առաջ անհետացած ինքնաթիռը, որն ուղևորվում էր մալայզիական Կուալա-Լումպուրից Չինաստանի մայրաքաղաք Պեկին, անսպասելիորեն փոխել է ուղղությունը, և նախնական գնահատականներով՝ ընկել Հնդկական օվկիանոսի հարավային մասում։