տուն Լուրեր Ոսկու շուկայի աշխատակիցները գործադուլ են հայտարարել

Ոսկու շուկայի աշխատակիցները գործադուլ են հայտարարել

215
0

 

 

1Այսօր ոսկու շուկայի աշխատակիցները կազմակերպել են բողոքի ակցիա և գործադուլ են հայտարարել: Շուկայի վաճառողները հավաքվել են շենքի դիմաց եւ ներս չեն մտնում՝ բողոքելով  մեծ տուգանքների դեմ: Խոսքն այն մասին է, որ ոսկե զարդերի վրա դրված ոսկու հարգը՝ Սասունցի Դավիթ նշանը, պարզ չի երեւում եւ հարկային տեսուչները դա պատրվակ բռնելով յուրաքանչյուր վաճառողին տուգանք են նշանակել: Մինչդեռ, աշխատողները նշել են, որ դա իրենց մեղքը չէ, քանի որ  այդ կնիքները խփվում է լաբորատորիայում: Իսկ արդեն տուգանված աշխատակիցները, նշել են, որ շուրջ երկու միլիոն և ավելի տուգանք է նշանակվել, իսկ այդ չափի գումար իրենք չեն կարող վճարել, եթե անգամ իրենց ամբողջ ապրանքը վաճառեն:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here