տուն Uncategorized Ոսկու միջին տարեկան գինը կավելանա ավելի քան 20 տոկոսով․ փորձագետներ

Ոսկու միջին տարեկան գինը կավելանա ավելի քան 20 տոկոսով․ փորձագետներ

285
0

2020 թվականին ոսկու միջին տարեկան գինն աճելու է ավելի քան 20 տոկոսով, նշվում է Ազգային վարկանշային գործակալության (NRA) գնահատականում: Այս մասին հատյնում է  ռուսական «Ria.ru»-ն:

Ինչպես փողանցում է News.am-ը, ոսկին ավանդական պաշտպանական ակտիվներից մեկն է տնտեսական անկայունության ժամանակաշրջանում, հիշեցնում են փորձագետները: Ընթացիկ դժվարությունները բացառություն չէին. ոսկու գինն ամռանը հասել էր առավելագույնի 2012 թվականից ի վեր՝ տարեսկզբից այլ ակտիվների գների անկման ֆոնին աճելով 14 տոկոսով (օրինակ, Dow Jones արդյունաբերական ինդեքսն ընկել է 12 տոկոսով):

Աշխարհի խոշորագույն տնտեսություններում ընդունված ֆինանսական օգնության լայնածավալ ծրագրերը մեծացնում են գնաճի ռիսկերը, որոնց իջեցման համար ավանդաբար գործիք է դառնում ոսկին, նշում են վերլուծաբանները: «Ոսկու միջին տարեկան գինը 2020 թվականին կաճի ավելի քան 20 տոկոսով: Տարվա առաջին կիսամյակում ոսկու գինը տարեկան կտրվածքով աճել է 26 տոկոսով՝ հասնելով առավելագույնի վերջին ութ տարվա ընթացքում»,- նշվում է ԱՎԳ-ի նյութերում։

Համաշխարհային տնտեսության մեջ անորոշության նվազմանը զուգահեռ տարվա երկրորդ կեսին գների ճշգրտում է սպասվում. աճի տեմպերը կարող են դանդաղել մինչեւ 15-17 տոկոս, իսկ տարեկան միջին գինը կաճի 21 տոկոսով, հավելում են վերլուծաբանները:

Ոսկու գների բարձրացումը դրական ազդեցություն է ունենում ոսկու արդյունահանմամբ զբաղվող ընկերությունների ֆինանսական վիճակի վրա: Հաշվի առնելով արտադրության առաջին եռամսյակի դինամիկան, 2020 թվականին Ռուսաստանի ոսկու արդյունահանման պետական ​​ընկերությունների եկամուտները կարող են աճել միջին հաշվով ավելի քան 30 տոկոսով, EBITDA-ի ցուցանիշը՝ 48 տոկոսով, հաշվարկել են ԱՎԳ-ում։