Մարտի 14-ին ոսկու գները սահմանել են վերջին կես տարվա ռեկորդ, ինչը պայմանավորված է աշխարհաքաղաքական զարգացումներով։ Մեկ ունցիայի համար նախօրեին վճարվել է 1383.5 դոլար։ Ոսկու գների աճը չի դադարում վերջին վեց շաբաթվա ընթացքում։
«Աշխարհաքաղաքական լարվածությունը ոսկու գները էլ ավելի է բարձրացրել, ներդնողները ոսկի են գնում։ Սակայն ոսկու գնի աճն այս շաբաթ կարող է սահմանափակվել ԱՄՆ-ի դաշնային պահուստային ֆոնդի կողմից, որը նախատեսում է կրճատել պարտատոմսերի հետ գնումը», — Bloomberg գործակալությանն ասել է Everbright Futures ընկերության փորձագետ Սուն Յոնգանգը։