տուն Հասարակություն Ոչ միայն չեն վարձատրվել աշխատանքի դիմաց, այլև կորցրել են աշխատանքը. «Սանիթեքի» աշխատակիցները...

Ոչ միայն չեն վարձատրվել աշխատանքի դիմաց, այլև կորցրել են աշխատանքը. «Սանիթեքի» աշխատակիցները բողոքում են

235
0

«Սանիթեքի» աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում ընկերության  գրասենյակի մոտ:  «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնությունը նույնպես միացել է ակցիայի մասնակիցներին:

Վերջիններս պահանջում են իրենց չվճարած գումարները՝  նշելով, որ ըստ «Սանիթեքի» պարզաբանման`  իրենց աշխատավարձերը չեն տրամադրում, քանի որ Երևանի քաղաքապետարանը «Սանիթեքի» հանդեպ ստանձնած պարտավորությունները չի կատարել:

Բողոքի ակցիայի մասնակիցները սպասում են, որ քաղաքապետարանի կողմից լիազորված որևէ անձ կհանդիպի իրենց հետ և հստակ պատասխան կտա իրենց հարցերին, հակառակ դեպքում պատրաստվում են ակցիան շարունակել Երևանի քաղաքապետարանի դիմաց:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here