տուն Մամուլ Ոգևորվել են և անցել հակահարձակման. Քոչարյաններին պատկանող «Նաիրի ինշուրանս»-ը դատի է տվել...

Ոգևորվել են և անցել հակահարձակման. Քոչարյաններին պատկանող «Նաիրի ինշուրանս»-ը դատի է տվել ՊԵԿ-ին. «Ժամանակ»

359
0

«Ժամանակ» թերթը գրում է. «Անցած տարի ՊԵԿ-ը Քոչարյանի ընտանիքին պատկանող «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերության վերաբերյալ մոտ 1 միլիարդ դրամի ակտ էր կազմել։ «Նաիրի ինշուրանսի» կողմից այս դատական ակտը չէր բողոքարկվում մինչև վերջին պահը։ Սակայն նախօրեին բողոքարկման համար նախատեսված ժամկետի վերջին օրվա վերջին րոպեներին «Նաիրի ինշուրանսը» դատի է տվել ՊԵԿ-ին։

Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը թերևս ոգևորել է Քոչարյան ընտանիքին, լրացուցիչ վստահություն է տվել, և նրանք անցել են հակահարձակման։

Հիշեցնենք, որ այս գործով, ի թիվս այլ հարցերի, Քոչարյանները «մեղադրվում» են 1 մլրդ դրամ (2 մլն դոլար) հարկ թաքցնելու մեջ։ Կարելի է պատկերացնել, թե հոր պաշտոնավարման ժամանակ ինչ չափով է Լևոն Քոչարյանը բարեգութ եղել բյուջեի վճարումների հարցում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: