«Հռոմում հայկական կաթողիկե եկեղեցում մասնակցեցի կիրակնօրյա պատարագին և հոկտեմբերի 27֊ի զոհերի ոգեկոչման ծեսին, շփվեցինք հայ համայնքի ներկայացուցիչների հետ»:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:։
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 26-28-ը պաշտոնական այցով գտնվում է Հռոմում, հոկտեմբերի 29-30-ը կլինի Նեապոլում: