տուն Աշխարհ Շվեյցարական դատարանի որոշմամբ Ռուսաստանն Ուկրաինային կվճարի 82 միլիոն դոլար

Շվեյցարական դատարանի որոշմամբ Ռուսաստանն Ուկրաինային կվճարի 82 միլիոն դոլար

258
0

Շվեյցարիայի Դաշնային դատարանը մերժել է Ռուսաստանի ներկայացրած՝ Ուկրաինայի՝ ղրիմյան ակտիվները ազգայնացնելու դիմաց ուկրաինական ընկերությունների վնասները հատուցելու հետ կապված բողոք-հայցերը: Դաշնային դատարանը Ռուսաստանին պարտավորեցրել է վճարել 80 միլիոն շվեյցարական ֆրանկ (82,1 միլիոն դոլար)՝ որպես այդ ընկերություններին պատճառված վնասի փոխհատուցում: Այդ մասին հայտնում է mamul.am-ը՝ հղում կատարելով Swissinfo-ին:

Առաջին հայցադիմումը վերաբերում է «Укрнафта» ընկերությանը, մյուսները ստացվել են 11 այլ ընկերությունից, որոնցից մի քանիսը նախկինում կապված են օլիգարխ Իգոր Կոլոմոյսկու հետ, ով Ուկրաինայի խոշորագույն արդյունաբերական-ֆինանսական «Приват» խմբի հիմնադիրն է: Սկզբում «Укрнафта»-ն իր կորուստները գնահատում էր 50․3 միլիոն դոլար, իսկ մնացած 11 ընկերությունները՝ 47.4 միլիոն դոլար (չհաշված տոկոսները): Հետագայում պահանջվող գումարները ենթարկվեցին փոփոխության:
Ռուսաստանը բողոքարկել է Ժնևի դատարանի որոշումները՝ համարելով, որ նրանք չունեն համապատասխան լիազորություն: Բացի այդ, Մոսկվան հայտարարել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև 1998-ին կնքված ներդրումների փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիրը չի տարածվել Ղրիմի ուկրաինական ձեռնարկությունների վրա: Դատարանը նույնպես մերժել է այս փաստարկը:
Շվեյցարիայի դատարանը հօգուտ ուկրաինական ընկերությունների որոշում կայացրել էր անցյալ տարվա դեկտեմբերի կեսերին, սակայն դատարանի որոշումները չէին հրապարակվել: