տուն Հասարակություն Առողջապահություն Շնորհավորում եմ հատկապես բուժաշխատողների Աշխատանքի օրը․ Արսեն Թորոսյան

Շնորհավորում եմ հատկապես բուժաշխատողների Աշխատանքի օրը․ Արսեն Թորոսյան

210
0

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

 
 
«Շնորհավորում եմ բոլորիս և հատկապես բուժաշխատողների Աշխատանքի օրը։
 

Առանց աշխատանքի չէր լինի մարդու էվոլյուցիան, չէր լինի նաև քաղաքակրթության զարգացումը։

Կարևոր է բոլորի աշխատանքը՝ թե՛ ֆիզիկական, թե՛ մտավոր։ Բայց կա աշխատանք, առանց որի անհնար է հանրության հիմնարար բարեկեցությունը։ Այդպիսին է բուժաշխատողների աշխատանքը։

Այն կարևոր է միշտ, սակայն միշտ չէ, որ պատշաճ գնահատվում է։

Այս ճգնաժամային իրավիճակում ակնառու երևում է նրանց ակնհայտ նվիրումը` ուղղված մարդկային կյանքեր փրկելուն։

Հայաստանի և աշխարհի բոլոր բուժաշխատողներին տոկունություն և համբերություն եմ մաղթում, որպեսզի դիմակայենք կորոնավիրուսով պայմանավորված այս համամարդկային մարտահրավերը։

 

Ես հոգով և մտքով ամեն պահի ձեզնից յուրաքանչյուրի հետ եմ, ձեզ հետ ուրախանում եմ հաջողություններով և տխրում դժբախտություններից։ Ձեզ հետ կիսում եմ սերը առ հայրենիք և կարոտն առ ընտանիք։ Ձեզ հետ և ձեր շնորհիվ եմ հավատում մեր վաղվա ավելի լավ օրվան ու ժողովրդի բարեկեցությանը»։