Ֆրանսիայում, Ռեյունիոն կղզու ափին մի շնաձուկ են բռնել, որի ստամոքսում գտել են անհայտ կորած զբոսաշրջիկի ձեռքը: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:
Շոտլանդիայից ժամանած զբոսաշրջիկ Ռիչարդ Մարտին Թըրները, լողալով կղզու «անվտանգ» ծովածոցում, խեղդվել է: Նոյեմբերի 2-ին 44-ամյա տղամարդն անհետացել էր:
Նա իր կնոջ՝ Վերիթի Թըրների հետ եկել էր հինգաստղանի հյուրանոց՝ նշելու Վերիթիի ծննդյան 40-ամյակը:
Կինը կազմակերպել է ամուսնու որոնողական աշխատանքները: Վերիթի Թըրները, տեսնելով նշանադրության մատանին, ճանաչել է ամուսնուն: Փորձաքննությամբ հաստատվել է, որ հայտնաբերված մնացորդները պատկանում են անհայտ կորած շոտլանդացի զբոսաշրջիկին:
