67-ամյա աշխարհահռչակ երգչուհի Շերելին Սարգսյանը (Sher) վերադառնում է մեծ բեմ: Վերջերս ներկայացվեց նրա նոր «Ճշմարտությանը շատ մոտ» ալբոմը,- հաղորդում է euronews-ը:«Երբեք չեմ մտածել սկավառակներ թողարկելու պարբերականության մասին: Ես ժամանակի վրա ուշադրություն չեմ դարձնում և ապրում եմ այնպես, ինչպես ճիշտ եմ համարում՝ նույն կերպ վարվելով նաև մասնագիտությանս մեջ: Ամենաքիչը, ինչի մասին մտածում եմ, թվերն են և ժամանակային դադարները:
Ստուդիա մտնելիս մինչև հիմա մարմնովս սարսուռ է անցնում: Այս առումով տարիների փորձը ոչ մի բան չի փոխում: Մոտավորապես երկու ժամ անցկացրի բարձրախոսի առջև, որի արդյունքում պարզվեց, որ աշխատում եմ նույնքան արագ, որքան տարիներ առաջ: Այդ փաստը չի կարող չերջանկացնել»,- ժպտալով պատասխանել է երգչուհին:
Հիշեցնենք, որ Շերի առաջին single-ը թողարկվել է դեռ 1971 թվականին Սոնիի հետ միասին:
|