տուն Քաղաքական Հայաստան Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են. թարմացված

Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են. թարմացված

340
0

Հուլիսի 12-ին Նուբարաշենի աղբավայրում hրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են․ դեպքի վայրում աշխատում են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, այնուհետև՝ անհրաժեշտությունից ելնելով, աշխատանքներին ներգրավվել է ևս մեկ մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացրել 3 հա տարածքում՝ օգտագործելով մոտ 150 տոննա ջուր: Կատարվել են հողի լցման և հարթեցման աշխատանքներ։

Դեպքի վայրում աշխատել է նաև Երևանի քաղաքապետարանի 5 ջրատար և 4 միավոր տեխնիկա։