տուն Uncategorized Նոր մանրամասներ Սարի Թաղում տեղի ունեցած սպանությունից

Նոր մանրամասներ Սարի Թաղում տեղի ունեցած սպանությունից

589
0

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալ Վահե Լաչինյանի որոշմամբ հուլիսի 14-ին ՀՀ քր. օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում արդեն կա կասկածյալ՝ հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարողի մասին։

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժամունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, այնուհետև այդ տեղեկություններն իրացնելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խմբի հետ՝ պարզվել է, որ կասկածյալը Սարի Թաղի բնակիչ, 39-ամյա Մհեր Ֆարսյանն է, ով կասկածվում է հուլիսի 14-ին Սարի Թաղի բնակիչ՝  27-ամյա Ս. Հովհաննիսյանին հրազենային վնասվածքներ պատճառելու մեջ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մ. Ֆարսյանի հարազատի նկատմամբ ամիսներ առաջ Սարի Թաղում նույնպես կատարվել էր հրազենի գործադրմամբ սպանության փորձ, իսկ նրան ոստիկանները մեկ այլ հանցագործության համար ձերբակալել էին, սակայն դատարանը ազատ էր արձակել :

Մանրամասն` սկզբանղբյուր կայքում: