տուն Քաղաքական Հայաստան Ներդրումների մեծ հոսք. ինչ փոփոխություն է առաջարկում կառավարությունը. «Ժամանակ»

Ներդրումների մեծ հոսք. ինչ փոփոխություն է առաջարկում կառավարությունը. «Ժամանակ»

284
0

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը խորհրդարան է ներկայացրել Հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծ:

Կառավարությունն առաջարկում է հողատարածքի նպատակային նշանակության փոփոխության պարզեցված մեխանիզմ, եթե այդ տարածքում կառուցվելու է ջերմոցային տնտեսություն, անասնապահական-թռչնաբուծական ֆերմա, պտուղ-բանջարեղենի պահպանության սառնարան, գյուղատնտեսական մթերք վերամշակող տնտեսություն, սպանդանոցներ և ձկնաբուծական արհեստական լճակներ:

Այս փոփոխությունը կխթանի գյուղական համայնքներում վերոնշյալ գործունեության տեսակների զարգացումը և այդ ոլորտներում իրականացվող ներդրումների մեծ հոսք կապահովի»: