տուն Հասարակություն Նամակում գրված էր, որ 3 ռումբերը կգործարկվեն օրվա ընթացքում․ «Երևան մոլ»-ի գլխավոր...

Նամակում գրված էր, որ 3 ռումբերը կգործարկվեն օրվա ընթացքում․ «Երևան մոլ»-ի գլխավոր տնօրեն

302
0

«Երևան մոլ»-ի գլխավոր տնօրեն Վազրիկ Սեկոյանը լրագրողների հետ զրույցում քիչ առաջ հայտնեց, որ ռումբի մասին նամակ են ստացել էլփոստով՝ անհայտ անձից, որտեղ ռուսերենով գրված է եղել, որ 3 ռումբ է տեղադրված։

«Անմիջապես հայտնեցինք համապատասխան մարմիններին, որոնք արագ ժամանեցին ու հիմա կատարվում է զննություն։ Հաղորդագրության հեղինակը նշում էր, որ ռումբերը կգործարկվեն օրվա ընթացքում»,- ասաց տնօրենը։

mamul.am