տուն Հասարակություն Նախարարը դիմում է 9-րդ ծրագրի շահառուներին

Նախարարը դիմում է 9-րդ ծրագրի շահառուներին

583
0

«9-րդ ծրագրի հարգելի շահառուներ, երկուշաբթի կշարունակվեն ծրագրի վճարումները: Եթե Ձեր դիմումը հաստատվել է, բայց հաղորդագրություն դեռ չի եկել, մի անհանգստացեք, վճարման մասին հաղորդագրություններն ուղարկվում են մաս-մաս, որպեսզի խուսափենք բանկերում կուտակումներից և չվտանգենք քաղաքացիների առողջությունը:

Խնդրում եմ բանկ մոտենալ հաղորդագրությունը ստանալու հաջորդ օրը կամ կայքում տեղադրված վճարման ցուցակում Ձեր անունը գտնելուց հետո:

Շնորհակալ եմ ըմբռնումով մոտենալու համար: Առողջ եղեք»,-այս մասին հայտնում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: