Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կարող են հանդիպել այս ամսվա վերջին՝ Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը:
Araratnews.am-ը կապ հաստատեց Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանի հետ՝ հաստատելու տեղեկությունը։
Նաղդալյանը նշեց՝ տեղը և վայրը նշվում են համաձայնեցված կարգով․ «Եվ մենք այդ սկզբունքը չեն խախտելու։ Ես դեռ ուրբաթ օրվա բրիֆինգին հայտարարել եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից եղել է հանդիպման առաջարկ, և ԱԳ նախարարները համաձայնել են, իսկ տեղը և վայրը կհրապարակվեն համաձայնեցնելուց հետո»։