տուն Սպորտ Մխիթարյանի վերադարձը կօգնի մեզ. «Ռոմա»-ի գլխավոր մարզիչ

Մխիթարյանի վերադարձը կօգնի մեզ. «Ռոմա»-ի գլխավոր մարզիչ

278
0

Նիոնում` ՈՒԵՖԱ-ի շտաբ բնակարանում, էլիտար մարզիչների կոնֆերանսից հետո «Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան պատասխանել է լրագրողների հարցերին: Մասնագետն անդրադարձել է նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի սպասվող վերադարձին:

Մարզիչը համոզմունք է հայտնել, որ Մխիթարյանը «կարող է օգնել Էդին Ջեկոյին»:

Մխիթարյանն աճուկային մկանի վնասվածքի պատճառով բաց է թողել «Ռոմա»-ի վերջին 9 խաղերը: Այն ժամանակից, ինչ Մխիթարյանը շարքից դուրս է մնացել, բոսնիացի հարձակվողն ընդամենը 1 գոլ է խփել: Այժմ Ֆոնսեկան հավատում է, որ Մխիթարյանի վերադարձը կարող է օգնել Ջեկոյին՝ վերագտնելու նախկին արդյունավետությունը:

«Կարծում եմ՝ Մխիթարյանի վերադարձը կարող է օգնել Ջեկոյին: Միջազգային դադարը կօգնի մեզ Մխիթարյանի ապաքինման հարցում»,- Ֆոնսեկայի խոսքերն է մեջբերել Corriere dello Sport-ը:

Աղբյուրը՝ ArmSport.am