տուն Սպորտ Մխիթարյանի նոր խաղընկերը՝ «Ռոմայում»

Մխիթարյանի նոր խաղընկերը՝ «Ռոմայում»

321
0

Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ջեք Ռոդուելն առաջիկա ժամանակահատվածում դառնալու է «Ռոմայի» ֆուտբոլիստ: Այս մասին գրում է

Football Italia-ը և տեղեկացնում, որ 28-ամյա ֆուտբոլիստն արդեն ժամանել է Հռոմ և շուտով պայմանագիր է կնքելու «գայլերի» հետ:

Ռոդուելն ամռանը հեռացել է «Բլեքբերնից» և ազատ խաղացողի կարգավիճակ ստացել, այդ պատճառով աշնանը նույնպես կարող է նոր թիմ ունենալ և հայտավորվել խաղերին:

Անգլիացին հայտնի է «Էվերթոնում» և «Մանչեսթեր Սիթիում» ելույթներով:

«Ռոման» կիսապաշտպանին որոշել է հրավիրել կենտրոնական կիսապաշտպաններ Ամադու Դիավարայի ու Բրայան Կրիստանտեի վնասվածքների պատճառով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here