տուն Սպորտ Մխիթարյանի թիմը նոր տարին սկսեց պարտությամբ

Մխիթարյանի թիմը նոր տարին սկսեց պարտությամբ

252
0

Իտալիայի Ա սերիայի 18-րդ տուրի շրջանակում կայացել է «Ռոմա»-«Տորինո» հանդիպումը։

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը խաղը սկսել է պահեստայինների նստարանից ու խաղադաշտ մտել 63-րդ րոպեին, երբ գայլերը պարտվում էին 0-1 հաշվով։ Հենոն աչքի ընկնելու հնարավորություն ունեցավ, սակայն հարվածը չստացվեց։

Խաղի իսկական հերոս դարձավ հյուրերի դարպասապահ Սալվադորե Սիրիգուն, ով մի քանի անգամ անհավանական սեյվեր կատարեց։ Վճռորոշ դարձավ առաջին խաղակեսի ամենավերջում Բելոտիի խփած գնդակը, իսկ 86-րդ րոպեին Բելոտին արդեն դուբլ ձևակերպեց՝ հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը։

«Ռոման» պարտվեց 0-2 հաշվով ու վաստակած 35 միավորով մնաց 4-րդ հորիզոնականում, իսկ «Տորինոն» միավորների քանակը հասցրեց 24-ի ու բարձրացավ 9-րդ հորիզոնական։


Աղբյուրը՝ armsport.am