տուն Լուրեր Բլոգ Մի կողմից նայում ես Հայաստանն անկախ է, մյուս կողմից՝ ոչ. Վիլեն Գաբրիելյան

Մի կողմից նայում ես Հայաստանն անկախ է, մյուս կողմից՝ ոչ. Վիլեն Գաբրիելյան

91
0

Վիլեն Գաբրիելյանն ազատ է արձակվել

Մի կողմից նայում ես Հայաստանը անկախ է, մյուս կողմից ոչ:
Մի կողմից նայում ես Արցախը ազատագրված է, մյուս կողմից ոչ:
Մի կողմից նայում ես Արարատը մերն է, մյուս կողմից ոչ:
Մի կողմից նայում ես Սևանը կապույտ է, մյուս կողմից ոչ:
Մի կողմից նայում ես Ցեղասպանությունը աններելի է, մյուս կողմից 100 տարի առաջ է եղել:
Մի կողմից նայում ես սահմանում զոհված զինվորը հերոս է, մյուս կողմից Մարտի 1-ի տասը զոհերը ավելի հերոս:
Մի կողմից նայում ես Աստված կա, մյուս կողմից ոչ:
Մի կողմից նայում ես ճշմարտություն կա, մյուս կողմից ոչ:
Մի կողմից նայում ես դու ուժեղ ես, մյուս կողմից ոչ:
Մի կողմից նայում ես ամենինչ վատ է, մյուս կողմից այդքան էլ չէ:
Մի կողմից նայում ես զոհաբերել քեզ հանուն գաղափարի ճիշտ է, մյուս կողմից զոհաբերես քեզ հանուն ո՞ւմ:
Մի կողմից նայում ես սերը հրաշալի բան է, մյուս կողմից մի այլ ձև ցավոտ:
Մի կողմից նայում ես այսօր այցելել էիր գերեզման, մյուս կողմից շուրջ բոլորդ գերեզման է:
Մի կողմից նայում ես դու արդեն լավ մեծ ես, մյուս կողմից դեռ լիքը սովորելու բան ունես:
Մի կողմից նայում ես դու գիտես ինչ, որտեղ ու ոնց անես, մյուս կողմից ոչ:
Մի կողմից նայում ես կյանքը անիմաստ է, մյուս կողմից իմաստ ստեղծողը իրականում հենց դու ես:
Մի կողմից նայում ես դու Վիլենն ես, մյուս կողմից Նավակ Ճոճողը:
Մի կողմից նայում ես ամենինչ երկակի է, մյուս կողմից ոչ !

Նավակ Ճոճողը