տուն Լուրեր Մի լսեք պետական մարմիններին. Կարեն Անդրեասյան

Մի լսեք պետական մարմիններին. Կարեն Անդրեասյան

181
0

Կարեն-Անդրեասյան

Նախորդ տարվա դեկտեմբերին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն արտահերթ զեկույց էր ներկայացրել դատական համակարգի վերաբերյալ: Զեկույցը տարբեր որակումներ ստացավ, արժանացավ քննադատության, բայց ըստ Կարեն Անդրեասյանի՝ զեկույցը տվեց սպասելի արդյունք:

«Դատական զեկույցի մասին արձագանքները և հետագա քայլերը ապացուցում են այն, որ ասում են վատը, հակադարձում են, հաճախ նույնիսկ անցնում են կոռեկտության սահմանները, բայց սկսում են աշխատել այն ուղղությամբ, որը մենք ենք նախատեսել: Մեր զեկույցից հետո, անկախ դատական համակարգի մանր և միջին չինովնիկների լեզվին տալու կուլտուրային, մենք տեսանք, որ վճռաբեկ դատարանի և փաստաբանների պալատի միջև ստեղծվեց խումբ, որը սկսեց քննարկել այն հարցը, որի մասին փաստաբանները երկու տարի խոսում էին և արձագանք չկար: Նույնիսկ գործադուլ հայտարարեցին, որովհետև անորոշ էր մնացել Վճռաբեկ դատարանի այդ հայեցողությունը՝ երբ գործեր ընդունի, երբ՝ չընդունի»,- ասում է նա:

«Մենք արդեն ստացել ենք նամակներ փաստաբաններից, որ մեր դատական զեկույցից հետո դատական համակարգը որոշակիորեն զգաստացել է և ամենասանձարձակ կոռումպացված մարդիկ, որոնք շրջում էին այդ համակարգում և դրանից դուրս, սկսել են ավելի զուսպ իրենց դրսևորել և որոշակի առումով բարելավվել է հենց նույն փաստաբանների աշխատանքը դատական համակարգում: Երրորդը՝ դատական համակարգը սկսել է ավելի թափանցիկ գործել. ձեզ հրավիրում են ասուլիսների, տրամադրում են վիճակագրություն և սա դրական ճանապարհ է: Արդարադատության խորհրդի աշխատանքները սկսում են հետաքրքիր դառնալ հանրությանը: Մեր զեկույցներին ինչ կասեն, էդքան էլ մի լսեք պետական մարմիններին, նայեք, թե ինչ են անում մեր զեկույցներից հետո: Եվ ստիպեք, որ նրանք անեն մեր ասածները, ոչ թե ստիպեն, որ ձեզ ու մեզ, հասարակությանը մոլորեցնելով՝ շեղել խնդիրներից, փորձել ուշադրությունը հիվանդ գլխից տեղափոխել առողջ գլխի վրա, և շարունակել այն արատները, որ իրենք ունեին»,- կարծում է պաշտպանը: