տուն Քաղաքական Միքայել Մինասյանը ստրատեգիական օբյեկտ է սեփականաշնորհել. վարչապետ

Միքայել Մինասյանը ստրատեգիական օբյեկտ է սեփականաշնորհել. վարչապետ

436
0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մամուլի ասուլիսում խոսեց Միքայել Մինասյանի՝ Սերժ Սարգսյանի փեսայի մասին: Նա ասաց, որ Միքայել Մինասյանը ստացել է ինֆորմացիա՝ որոշ քրեական գործերով քննությունը հասել է նրան: «Շատ մեծ է հավանականությունը, որ նրան կներգրավեն մեղադրյալ, մասնավորապես, Հայաստանի ստրատեգիական օբյեկտներից մեկի սեփականաշնորհման գործում»,- մանրամասնեց  Կառավարության ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ենթադրելի էր, որ Միքայել Մինասյանը ցուցմունք կտա Սերժ Սարգսյանի դեմ, որի հետեւանքով նա հայտարարել է՝ ինքն ու Սերժ Սարգսյանը քաղաքական հալածյալներ են: «Միքայել Մինասյանին խորհուրդ եմ տալիս վերադառնալ Հայաստան եւ պատասխանել հատուկ քննչական ծառայության հարցերին: Ես ասել եմ՝ վենդետաներ չեն լինելու: Չկա Հայաստանում մի մարդ, որին կարող են ձերբակալել՝ առանց իրավական ընթացակարգերի: Միքայել Մինասյանը ստրատեգիական օբյեկտ է սեփականաշնորհել»,- մանրամասնեց նա:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրավապահ համակարգի հետ կոշտ խոսակցություն է ունեցել, բայց ոչ Սերժ Սարգսյանի մասին: «Ինձ բավարար չեն թվում կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման տեմպերը եւ արդյունքները»,- ասաց  կառավարության ղեկավարը:

Սերժ Սարգսյանի կոռումպացված լինելու մասին էլ վարչապետն ասաց՝ նա փայ  է մտել տարբեր ոլորտներում՝ մեդիայում, գովազդային դաշտում, էներգետիկայի, հանքարդյունաբերության ոլորտներում: «Մենք չենք պատրաստվում նրանց բերանը փակել: Թող խոսեն, բայց թող մտածեն՝ կարող է  այդ խոսելն իրենց դեմ օգտագործվի»,- հորդորեց գործադիր մարմնի ղեկավարը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here