տուն Քաղաքական Միացյալ Թագավորությունն ու Հայաստանը ամրապնդում են տնտեսական համագործակցությունը. Մորգան

Միացյալ Թագավորությունն ու Հայաստանը ամրապնդում են տնտեսական համագործակցությունը. Մորգան

185
0
ՀՀ-ում Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Մորգանը դեսպանատան ֆեյսբուքյան էջում տեսաուղերձ է հրապարակել և վստահեցրել, որ Միացյալ Թագավորությունն աջակցում է Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին՝ ժողովրդավարական եւ կառավարման բարեփոխումների ճանապարհին:
 
«Մենք նաեւ ամրապնդում ենք տնտեսական համագործակցությունը, ինչը կնպաստի Հայաստանի կայուն եւ բարեկեցիկ ապագային: Ես ղեկավարելու եմ դեսպանատան եռանդուն թիմի աշխատանքը՝ էլ ավելի խորացնելու մեր բարեկամությունն ու համագործակցությունը:
 
Ակնկալում եմ աշխատել մեր հայ գործընկերների հետ՝ երկկողմ հարաբերություններն ավելի զարգացնելու նպատակով ի շահ Հայաստանի եւ Միացյալ Թագավորության ժողովուրդների»,-տեսաուղերձում ասել է բրիտանացի դիվանագետը:
 
Ambassador David Moran, the UK's new Chargé d'Affaires to Armenia

“I will be leading our energetic Embassy team’s work to deepen the ongoing friendship and partnership between the UK ?? and Armenia ??.”? Watch the video greeting introducing Ambassador David Moran, the UK's new Chargé d'Affaires to Armenia.«Ես ղեկավարելու եմ դեսպանատան եռանդուն թիմի աշխատանքը՝ է՛լ ավելի խորացնելու բարեկամությունն ու համագործակցությունը Միացյալ Թագավորության ?? և Հայաստանի ?? միջև»։? Դիտեք Հայաստանում ՄԹ Գործերի ժամանակավոր հավատարմատար, դեսպան Դեյվիդ Մորանի տեսաուղերձը։

Geplaatst door British Embassy Yerevan op Donderdag 7 november 2019