տուն Սպորտ Մեսսիի առաջին գոլը՝ Վանդա Մետրոպոլիտանում

Մեսսիի առաջին գոլը՝ Վանդա Մետրոպոլիտանում

237
0

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին իսպանական Պրիմերայի 15-րդ տուրի` «Աթլետիկոյի» հետ խաղում դարձել է միակ ու հաղթական գոլի հեղինակը: Հանդիպումը կայացել է Մադրիդի «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում և ավարտվել հյուրերի`1:0 հաշվով հաղթանակով: Այս մասին գրում է  armsport.am մարզական պորտալը։

Մեսսին Իսպանիայի առաջնության շրջանակում առաջին անգամ է աչքի ընկել այս մարզադաշտում: Նա գոլեր է խփել բոլոր 20 թիմերի դարպասը, որոնք ընթացիկ մրցաշրջանում հանդես են եկել Իսպանիայի առաջնությունում: