ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալի պաշտոն սահմանել եւ այն առաջարկել Դմիտրի Մեդվեդեւին: Այդ մասին նա հայտարարել է կառավարության անդամների հետ հանդիպմանը:
Տեղեկացնենք, որ Պուտինը Անվտանգության խորհրդի ղեկավար է: Խորհրդի կազմում է նաև Մեդվեդեւը՝ որպես ԱԽ մշտական անդամը: