Համացանցում հայտնի դարձավ Սասեքսի դքսուհու տեսքով մի կին: Այդ մասին հայտնում է The Sun-ը:
ԱՄՆ Միսուրիի նահանգի 39-ամյա Աքիշա Լանդը Instagram-ի իր էջում կիսվել է դստեր՝ Գրեյսոնի հետ լուսանկարով և անմիջապես ցնցել օգտատերերին ՝ արքայազն Հարրիի կնոջն ապշեցուցիչ նմանությամբ: Հրապարակումը ստացել է 16 հազար հավանում, իսկ Լանդին բաժանորդագրվել է 158 հազար օգտատեր։
«Սկզբում ես մտածեցի, որ դու Մեգանն ես», «Վայ, դու հենց Մարքլի նման ես», «Մեգանի երկվորյակ քույրը», – գրել են զարմացած մեկնաբանները: Բացի այդ, ամերիկացին խոստովանել է, որ անծանոթ մարդիկ հաճախ են դիմում նրան փողոցում ՝ շփոթելով նրան Մարքլի հետ: