Իրաքի եզդիների շուրջ ստեղծված իրավիճակին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արձագանքից հետո պետական մարմինները ավելի մեծ ակտիվությամբ սկսեցին աշխատել այս խնդրի շուրջ: Մեր տեղեկություններով, այս օրերին մարզպետներին հրահանգ է տրվել, որպեսզի պարենային և դրամական օգնություն հավաքագրվի Իրաքի եզդի փախստականների համար: Նման հրահանգ մարզպետներին եկել է կառավարությունից: Ըստ մեր ունեցած տեղեկությունների, այս օրերին արդեն իսկ օգնության հավաքագրումը սկսել է Արմավիրի, Արարատի, Արագածոտնի և Կոտայքի մարզերում: